Տպել
21.02.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի դեսպանին
1 / 2

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ նրա դեսպանական առաքելության ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները էլ ավելի կխորանան, կզարգանա միջխորհրդարանական փոխգործակցությունը, կակտիվանան առեւտրատնտեսական կապերը: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են` ԱԺ նախագահը նշեց, որ կան մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման համար: Հայ-լատվիական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ վերապահելով խորհրդարանական կապերին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ-լատվիական միջպետական հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացումը:

Լատվիայի Հանրապետության դեսպանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին ընդունելության համար եւ վստահեցրեց, որ իր պաշտոնավարության տարիներին կանի հնարավորը զարգացնելու եւ խորացնելու երկու երկրների հարաբերությունները: Նրա խոսքով` վերջին տարիներին Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը եւ արձանագրելով ձեռքբերումները՝ տիկին Գավելեն համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես առեւտրատնտեսական ոլորտում:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացումը, փոխգործակցությունը միջազգային կառույցներում:


21.02.2014
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
 Փետրվարի 21-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:        Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 24-...

21.02.2014
Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր
Փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Ստորագրման արարողությանը ներկա էին ԱԺ փոխնախագահները, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի, ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն ՀՀ Ազգային ժող...

21.02.2014
Հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովներում
Փետրվարի 21-ին ԱԺ սոցիալական հարցերի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովները հանդիպում էին կազմակերպել «Անհետ կորած եւ զոհված ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ: Նշենք, որ փետրվարի 18-ին Աժ նախագահը ընդունել էր «...

21.02.2014
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Փետրվարի 21-ին նիստեր էին գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ քննարկեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացու...