Փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հանդիպել եւ ուսումնական պարապմունք է անցկացրել ՀՀ զինված ուժերի սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ, որի շրջանակներում ներկայացվել է դասախոսություն «Պաշտպանության ոլորտի սահմանադրաիրավական հիմունքները» թեմայով:
Այնուհետեւ Կորյուն Նահապետյանը պատասխանել է հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հարցերին:
Հանձնաժողովի նախագահը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հետ քննարկել է ռազմական կրթության եւ ռազմական ուսումնական հաստատությունների բարեփոխումներին, հրամանատարաշտաբային դասընթացների արդյունավետության բարձրացմանը վերաբերող խնդիրներ: