Տպել
06.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Հորբախին
1 / 1

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Հորբախին:

Պարոն Աբրահամյանը շնորհավորեց Հանս Հորբախին դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը: ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա: Նրա համոզմամբ` անհրաժեշտ է ակտիվացնել միջխորհրդարանական համագործակցությունը, ինչը կնպաստի նաեւ միջպետական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը դրական գնահատեց երկու երկրների փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նա ողջունեց ԼՂ հիմնախնդրի հարցում Նիդերլանդների վարած քաղաքականությունը, որը հանդես է գալիս ԵՄ ընդհանուր դիրքորոշմամբ` աջակցելով հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Շնորհակալություն եմ հայտնում Նիդերլանդների ժողովրդին եւ Ներկայացուցիչների պալատին 2004թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար, ինչը մենք դիտում ենք որպես կարեւոր քայլ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգայնացման, ինչպես նաեւ նմանատիպ ոճրագործությունների կանխարգելման հարցում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց Նիդերլանդների տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը Հայաստանի էներգետիկայի, գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտների, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Հորբախը նունպես կարեւորեց Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը եւ ընդգծեց, որ իր երկիրը շահագրգիռ է շարունակելու զարգացնել եւ խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Նա եւս կարեւոր համարեց երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը` այս համատեքստում բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարածաշրջանային խնդիրներին, Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուն, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը առնչվող հարցեր, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...