Տպել
11.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 3

Մարտի 11-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողովը հյուրընկալել էր «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցի աշակերտներին: Բաց դասը վարեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրեց ԱԺ օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեությունը, մշտական հանձնաժողովների ձեւավորումը, կառուցվածքը եւ գործառույթները: Հարցուպատասխանի ընթացքում հնչած հարցերը վերաբերում էին կրթական համակարգի բարեփոխումներին, միջազգային դպրոցներին, արտագաղթին, գործազրկությանը: Աշակերտներին հետաքրքրում էր հատկապես մասնագիտության ընտրությանը եւ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին առնչվող հարցերը:


11.03.2014
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Մինչ ընդհատված հարցի քննարկմանն  անցնելը՝ պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյո...