Տպել
14.03.2014
Երիտասարդական խորհրդարանի նիստում
1 / 5

Մարտի 14-ին Երիտասարդական խորհրդարանը գումարեց հերթական նիստը:
 
Նախքան օրակարգը հաստատելը տեղի ունեցավ նոր անդամների երդման արարողությունը:
 
Քննարկվեց երիտխորհրդարանի ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագծի համահեղինակ Մակար Եղիազարյանը  (ԲՀԿ)  ներկայացրեց օրինագծի իրավական եւ տնտեսական հիմնավորումները:
 
Զեկուցողը պատասխանեց երիտխորհրդարանականների հարցերին: Իրենց տեսակետները ներկայացրին շուրջ քսան երիտասարդ խորհրդարանական: Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում:

Նիստում Երիտասարդական խորհրդարանի անդամները հանդես եկան հայտարարություններով: Երիտասարդական խորհրդարանն ավարտեց աշխատանքը: