Տպել
15.03.2014
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում  ԱԺ  պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի  17-19-ը  Ժնեւում կմասնակցի Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովին:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը:

Վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով` «Միջխորհրդարանական միության 125-ամյակը. մեր հանձնառությունը խաղաղությանն ու ժողովրդավարությանը» թեմայով: Նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:


25.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...