Տպել
19.03.2014
Աշխատանքային հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
1 / 1

Մարտի 19-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով աշխատանքային հանդիպում: Քննարկումներին մասնակցում էին արհեստակցական միությունների, գործատուների հանրապետական միության եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց ոլորտի ներկայացուցիչներին՝ հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցելու եւ արժեքավոր առաջարկներ ներկայացնելու համար, եւ հույս հայտնեց, որ դրանք կնպաստեն արհեստակցական միությունների եւ գործատուների միության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Արհեստակցական միությունների, գործատուների հանրապետական միության եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փոփոխություններ էին առաջարկում «Արհեստակցական միությունների մասին» օրենքում եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքում, որոնք, նրանց գնահատմամբ, ուղղված են արհմիությունների գործունեության բարելավմանը: Առաջարկները վերաբերում էին աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրներին, աշխատող-գործատու վեճերի լուծման մեխանիզմներին, կոլեկտիվ բանակցությունների վարման կարգի հստակեցմանը, կոլեկտիվ պայմանագրերին վերաբերող հոդվածներին եւ այլ դրույթների: Կողմերը ներկայացրին իրենց դիտողությունները, առարկությունները եւ առաջարկները:

Հանդիպման ավարտին հանձնաժողովի նախագահը հավաստիացրեց, որ ներկայացված առաջարկները կքննարկվեն հանձնաժողովում:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...