Տպել
25.03.2014
Հարգանքի տուրք՝ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
1 / 7

Մարտի 25-ին լրացավ ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան յոթերորդ տարելիցը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, պետական, հասարակական-քաղաքական եւ մշակութային գործիչներ, հարազատները Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրմաքարին` իրենց հարգանքի տուրքը մատուցելով հանգուցյալ վարչապետի հիշատակին: