Տպել
25.03.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

Մարտի 25-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Երեւանի Շավարշ Սիմոնյանի անվան համար 112 ավագ դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները: Նրանց հետ բաց դաս անցկացրեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Նա հյուրերին ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, կազմը, օրենքների ընդունման ընթացակարգը, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների կառուցվածքն ու գործառույթները:

Պարոն Դավթյանը պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին 12-ամյա կրթությանը, դպրոցական ավարտական եւ բուհական ընդունելության քննություններին:

ԱԺ նիստերի դահլիճում աշակերտները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...