Մարտի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության ենթահանձնաժողովի պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները եվրոպական ինտեգրման քաղաքականության կենտրոնական տարրերից են` համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ եւ մասնակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին գնահատելով որպես Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի կարեւոր բաղադրիչ: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանը մտադիր է պահպանել եւ զարգացնել համագործակցության ներկա տեմպերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը: Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների խորհրդարանական ձեւաչափի մասին` Հովիկ Աբրահամյանը կարեւորեց վեհաժողովի հետ համագործակցությունը եւ նրա աշխատանքներին ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցությունը: Նրա խոսքով` Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ծրագրերին նպաստում է Հայաստանի ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներին:
ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության ղեկավար, քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժոզե Լելլոն կարեւոր համարեց պատվիրակության այցը Հայաստան եւ Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը, ինչպես նաեւ համագործակցությունը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: Նա բարձր գնահատեց խորհրդարանի դերն ու նշանակությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների հարցում` կարեւորելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ակտիվ մասնակցությունը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային անվտանգության հարցերին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը: ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: «Պատերազմը երբեք եւ ոչ մի տեղ որեւէ լավ բանի չի հանգեցրել` բերելով մարդկային ու նյութական կորուստներ: Հակառակ մեր դիրքորոշման՝ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մշտապես հնչեցրել է ռազմատենչ հայտարարություններ, որոնք հատկապես ակտիվացել են վերջին շրջանում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը , որ այն համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների ոգուն: Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցին ` ԱԺ նախագահը նշեց, որ այն չի խաթարի Եվրամիության հետ մեր քաղաքական երկխոսությունը, եւ Հայաստանը շարունակելու է հանձնառու լինել մեզ միավորող ընդհանուր արժեքներին եւ շարունակելու է ջանքերը քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ՝ հանուն ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության ապահովման եւ մարդու իրավունքների պաշտպանության:
Անդրադառնալով Սիրիայի ճգնաժամին եւ Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններին` Հովիկ Աբրայամյանը խորը մտահոգություն հայտնեց եւ դատապարտեց հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները: «Քեսաբ կատարված ներխուժումը իրականացվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսացող Թուրքիայի տարածքից: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է իր ձայնը բարձրացնի ի պաշտպանություն ազգային փոքրամասնությունների իրավունքների եւ Քեսաբի հայության ֆիզիկական անվտանգության ապահովման համար»,-ասաց ԱԺ նախագահը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը
Մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա գտնվեց ամենամյա թատերական «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, որն այս անգամ նվիրված էր հայ ականավոր բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին: Մրցանակաբաշխությունը անցկացվում է Ազգ...
Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 27-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ առաջին ընթերցումով ընդունեց նախորդ օրը քննարկված՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ...
Բաց դաս Ազգային ժողովում
Մարտի 27-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել Երեւանի Արարատ Ղարիբյանի անվան համար 142 ավագ դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: Բաց դասը վարեց Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը...
ԱԺ պատգամավորները հանդիպեցին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հետ
Մարտի 27-ին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, պատվիրակության անդամները եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին ՆԱՏՕ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժոզե Լելլոյի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ Կորյուն ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
«Ջերմորեն շնորհավորում եմ թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Այսօրվա արվեստը չեմ պատկերացնում առանց մարդկության պատմության մեջ վաղնջական ժամանակներից հիշատակվող թատերարվեստի: Որպես արվեստի հնագույն եւ դասական տեսակ՝ թատրոնն իր անգնահատելի դերն ունի սերունդների աշխարհայացք...
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Մարտի 27-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձան երկու խ...