Տպել
26.04.2014
ՀՀ վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ
1 / 8

Ապրիլի 26-ին ՀՀ վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԱԺ աշխատակազմի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ աշխատակազմին երկարատեւ եւ արդյունավետ համատեղ աշխատանքի համար: Պարոն Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ ԱԺ աշխատակազմը այսուհետ եւս նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ կկատարի պարտականությունները՝ իր ներդրումն ունենալով պետության առաջընթացի ապահովման գործում:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը լուսանկարվեց ԱԺ աշխատակազմի հետ: