Տպել
29.04.2014
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Ապրիլի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

 Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Համոզված եմ, որ այդ բարձր պաշտոնում Ձեր՝ փորձառու քաղաքական-պետական գործչի ընտրությունը լուրջ նախադրյալ է Հայաստանի խորհրդարանի արդեն ձեւավորված ավանդույթների պահպանման եւ խորացման համար` ի շահ ներքաղաքական կայունության, երկրի օրենսդրական դաշտի հարստացման ու կատարելագործման:

Կարեւորելով անցած տարիներին Ձեր շահագրգիռ մասնակցությունը Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը` վստահ եմ, որ այսուհետ Ձեր՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջանքերի շնորհիվ առավել կհարստանան մեր փոխադարձ կապերը ինչպես բովանդակային, այնպես էլ դրսեւորման բազմազանության առումներով:

Օգտվելով առիթից` պատիվ ունեմ հավաստելու Արցախի խորհրդարանականներիս խոր հարգանքը Ձեր նկատմամբ եւ սերտ համագործակցության մեր պատրաստակամությունը՝ հանուն հայ ժողովրդի բարօրության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զարգացման ու առաջընթացի:

Ընդունեք մեր լավագույն բարեմաղթանքները»:


29.04.2014
Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը
Ապրիլի 29-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Նախորդ օրը քննարկված «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քվեարկությունից առաջ ՀՀ տարա...

29.04.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կենսագրությունը
Ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: 1970-1972թթ. աշխատել է Երեւանի մետաքսի կոմբինատում՝ որպես փականագործ: 1972-1991թթ. դասավանդել է Երեւանի թիվ 30 դպրոցում, եղել է թիվ 94 եւ թիվ 153 դպրոցներում տնօրենի տեղակալ, թիվ 3 եւ թիվ 185 դպրոցներում՝ տն...