Տպել
06.05.2014
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ժողովրդավարության եւ կառավարման տնօրենի հետ
1 / 1

Մայիսի 6-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի գլխամասային գրասենյակի ժողովրդավարության եւ կառավարման տնօրեն Քեթի Ստեմերի հետ:

Քեթի Ստեմերը, շնորհակալություն հայտնելով երկամյա ակտիվ համագործակցության համար, նշեց, որ առաջիկա տարիներին փոխգործակցությունը խորհրդարանի հետ կշարունակվի: Ըստ տիկին Ստեմերի՝ ծրագրի գործունեության շրջանակներն աստիճանաբար ընդլայնվում են: Նա կարեւորեց փոխշահավետ համագործակցությունը ոչ միայն մշտական հանձնաժողովների, այլ նաեւ ԱԺ աշխատակազմի հետ: Նա նշեց, որ իրենք պատրաստ են արձագանքելու յուրաքանչյուր գաղափարի, որը կխթանի երկկողմ համագործակցությունը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ կարեւորեց փոխգործակցության շարունակականությունը եւ ծրագերի իրականացումը:


26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորվել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գ...