08.05.2014
Հանդիսավոր երեկո մայիսյան եռատոնի կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 8-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցեց Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի օրվան եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին:Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի եւ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից եւ արտերկրից:
Ներկաներին ողջունեց եւ մայիսյան եռատոնի կապակցությամբ շնորհավորեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Օրվա ավարտին տեղի ունեցավ տոնական համերգ:
08.05.2014
Մայիսի 12-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ 2014 թ. մայիսի 12-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
Մայիսի 12-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ՝ 2014 թ. մայիսի 12-ին՝ ժամը 12.00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 8-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց նախ ՀՀ կենտրոնական բանկի 2013 թ. թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարմա...
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 8-ին հանդիպեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցա...
Աշխատանքային հանդիպում ԱԺ մշտական հանձնաժողովում
Մայիսի 8-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչների հետ: Աշխատանքային հանդիպման ընթացքում հյուրերն անդրադարձան իրենց գործունեությանը, ներկայացրին կառույցի ռազմավարությունը եւ առաջ...