Տպել
17.06.2004
Հանդիպումներ խորհրդարանում

Հունիսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի շրջանակներում ընդունեց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Եղիա Ջերեջյանին: Հանդիպման ընթացքում պարոն Եղիա Ջերեջյանը ներկայացրեց Լիբանանի խորհրդարանի աշխատանքները, օրենսդրական գործընթացի կազմակերպումը: ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի կազմակերպման նպատակները, խնդիրները, աշխատակարգը: Պարոն Ջերեջյանը ողջունեց խորհրդարանի նախագահի նախաձեռնությունը եւ իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել վեհաժողովի աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը, որ ներկայացնում էին հայազգի պատգամավորներ Համլետ Մովսիսյանը, Հենզել Մկոյանը, Հայկ Մելտոնյանը, Մելիք Ռաիսյանը եւ` Վախթանգ Կոլբայան: Նշվեց, որ Վրաստանի նոր խորհրդարանում առաջիկայում կձեւավորվի պատգամավորական բարեկամության խումբ, քննարկվեցին նաեւ Վրաստանի հայ համայնքի կյանքին առնչվող հարցեր:

Ուկրաինայի  Գերագույն Ռադայի պատգամավոր եւ Հայաստանի Ազգային ժողովի հետ պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Նվեր Մխիթարյանի, Ղրիմի ինքնավար հանրապետության  Գերագույն Ռադայի պատգամավոր Ռուդոլֆ Հակոբյանի հետ եւս քննարկվեցին վեհաժողովի կազմակերպմանն ու նպատակներին առնչվող հարցեր: Քննարկվեցին նաեւ հայ-ուկրաինական առեւտրատնտեսական ու  գիտական-կրթական, մշակութային կապերի զարգացման հարցեր: