Մայիսի 19-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Գեղարքունիքի մարզի «Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ, ովքեր ներկա գտնվեցին ԱԺ նիստին եւ հետեւեցին օրենսդրական աշխատանքին:
Աշակերտների հետ հանդիպեց եւ բաց դաս անցկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա, ողջունելով աշակերտներին խորհրդարանում, կարեւորեց արդեն ավանդույթ դարձած այցերը օրենսդիր մարմին, շփումները պատգամավորների հետ, մասնակցությունը ԱԺ լիագումար նիստերին: ԱԺ նախագահը հորդորեց աշակերտներին լավ սովորել, հարգել ծնողներին, սիրել հայրենիքը եւ նպաստել նրա հզորացմանը:
Աշակերտներն Աժ նախագահի հետ զրուցեցին իրենց հետաքրքրող հարցերի մասին, որոնք վերաբերում էին ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականությանը, կրթական բարեփոխումներին, արտագաղթին, սահմանամերձ գյուղերին եւ այլն:
Անդրադառնալով՝ ԼՂ հիմնախնդրին եւ դրա լուծման ուղիներին վերաբերող հարցին՝ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ ԼՂ հիմնախնդիրը կլուծվի բանակցային ճանապարհով, եւ կվերականգնվի պատմական արդարությունը:
Պատասխանելով աշակերտի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Գալուստ Սահակյանը կարեւորեց միջազգային հանրության ակտիվությունն այս հարցում: Նա նշեց, որ քսանից ավելի երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, եւ հույս հայտնեց, որ մինչեւ հարյուրամյա տարելիցը դրական տեղաշարժեր կլինեն այլ երկրներում եւս:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեց աշակերտների հետ:
Մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը
Մայիսի 19-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները հիշեցին Պոնտոսի հույների ցեղասպանության օրը՝ մայիսի 19-ը, եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Խորհրդարանը հաստատեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը եւ քվեար...
Հարգանքի տուրք` Պոնտոսի հույների հիշատակին
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ խմբակցության պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաիսը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ներկաները...
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
Մայիսի 19-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը: ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը լրամշակման նպատակով հետ վերցրեց իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գ...