Մայիսի 19-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները հիշեցին Պոնտոսի հույների ցեղասպանության օրը՝ մայիսի 19-ը, եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Խորհրդարանը հաստատեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկված 7 օրինագծերը:
ԱԺ պատգամավորները ողջունեցին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստերի ընթացքին հետեւող Գեղարքունիքի Ծաղկունք գյուղի դպրոցականներին եւ ուսուցիչներին:
Ազգային ժողովը շարունակեց նախորդ նիստում ընդհատված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը:
«Ժառանգություն» խմբակցության տեսակետը օրինագծեի վերաբերյալ ներկայացրեց Թեւան Պողոսյանը: Նրա գնահատմամբ՝ երկու օրենքները պետք է տարանջատվեն եւ քննարկվեն առանձին - առանձին, քանի որ խմբակցության համար անընդունելի է խոշոր ձեռնարկությունների համար աուդիտը պարտադիր չլինելու մասին առաջարկը, որը ներառված է առաջին նախագծում:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ներկայացնելով իրենց խմբակցությունների տեսակետները, նույնպես անընդունելի համարեցին խոշոր կազմակերպությունների՝ աուդիտի ենթարկելու պահանջի հանելը, որը, ըստ նրանց, կվնասի ոչ միայն հաշվապահական հաշվառման քաղաքականության իրականացմանը, այլեւ կստեղծի ստվերը խրախուսելու բացասական նախադեպ:
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն կողմ է աուդիտը հանելուն, հետեւաբար նաեւ օրինագծին, քանի որ աուդիտի՝ որպես հանրային հաշվետվողականության եւ տնտեսական գործոնի դերն ու արդյունավետությունը շատ ցածր է, եւ ձեւական բնույթ է կրում:
Ամփոփիչ ելույթում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նկատեց, որ աուդիտը, ըստ էության, հանրային ու սոցիալական հաշվետվության նշանակություն պետք է ունենա, այնինչ այդ դերը նա ոչ միայն չի կատարում, այլեւ չի գործում պատասխանատվության ինստիտուտը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջարկվում է աուդիտի պահանջը վերացնել՝ կախված միայն իրացման շրջանառությունից եւ ակտիվների հաշվետվողականությունից՝ հավելելով, որ չի վերացվում հաշվետվության հրապարակային պահանջը:
Ազգային ժողովը քննարկեց նաեւ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի նշանակման հարցը:
ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այդ պաշտոնում առաջադրել էր Արթուր Ջավադյանի թեկնածությունը:
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ Արթուր Ջավադյանը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում կատարած աշխատանքներն ու դրանց արդյունքները՝ անդրադառնալով գների կայունության ապահովմանն ու դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացմանն ուղղված քայլերին: Արթուր Ջավադյանը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին:
ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը, Մկրտիչ Մինասյանը, Գագիկ Մինասյանը եւ Խոսրով Հարությունյանը իրենց ելույթներում դրական գնահատեցին Արթուր Ջավադյանի գործունեությունը ԿԲ նախագահի պաշտոնում եւ հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու նրա թեկնածությանը:
Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ խմբակցության պատգամավորները ազատ են իրենց կամարտահայտման մեջ, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը կապված չէ թեկնածուի անձի հետ՝ տեղեկացնելով, որ խմբակցության պատգամավորները չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ Արծվիկ Մինասյանը խոսեց բանկային համակարգի ֆունկցիոնալ հակասությունների մասին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ խմբակցությունը, դեմ լինելով ընդհանուր համակարգային, այդ թվում նաեւ բանկային ոլորտի քաղաքականությանը, չի մասնակցելու քվեարկությանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը խոսեց ԿԲ վարած դրամավարկային եւ գների կայունության ապահովմանն ուղղված ոչ հետեւողական քաղաքականության մասին եւ հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:
Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ Միքայել Մելքումյանը մատնանշեց բանկային համակարգի, մասնավորապես վարկային քաղաքականության թերությունները:
Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի՝ մայիսի 20-ի նիստում:
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...
Արտահերթ նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 414 սրահում:Հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 314 սրահում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովՀուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ին, 214 սրահում նիստ կգումարի Տնտեսական հարցերի մ...
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...