Մայիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովում` Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում, ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Միգրացիոն քաղաքականությունը Եվրասիական ինտեգրման համատեքստում» թեմայով քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմին ե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր պետական միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, ոլորտի մասնագետներ, հասարակական -քաղաքական կառույցների փորձագետներ: Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ընթերցեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի խոսքը, որում, մասնավորապես, նշվում է, որ հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի գործունեությունը նոր որակական երանգ է հաղորդել հայ-ռուսական միջխորհրդարանական կապերին: ԱԺ նախագահի կարծիքով՝ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման եւ ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքի ձեւավորման գործում մեծ դեր է խաղում միջխորհրդարանական փոխգործակցությունը: Հաջողություններ մաղթելով համատեղ աշխատանքում՝ ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ այս ձեւաչափով հանդիպումները թույլ կտան գտնելու նոր փոխշահավետ գաղափարներ եւ լուծումներ երկու երկրների համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն իր խոսքում անդրադարձավ երկու երկրների միգրացիոն գործընթացներում առկա խնդիրներին՝ գոհունակությամբ փաստելով, որ հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբը հնարավորություններ է տալիս քննարկելու ոլորտում առկա խնդիրները եւ գտնելու փոխշահավետ լուծումներ:
ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին ներկայացրեց ՌԴ միգրացիոն քաղաքականության սկզբունքներն ու ուղղությունները, անհրաժեշտ համարեց ՀՀ եւ ՌԴ համապատասխան օրենսդրության ներդաշնակեցումը: Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որն աշխատում է այդ ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջեւ միգրացիոն համագործակցությանը, Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուն, անօրինական միգրացիային եւ դրա հետեւանքներին, միգրացիոն սահմանափակումներին առնչվող հարցեր:
Խորհրդարանը հավանության արժանացրեց կառավարության ծրագիրը
Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը: Նիստի մեկնարկին պատգամավորները ողջունեցին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով այցելած Հայաստանի Հանրապետության ագրարային համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսներին եւ ուսանողներին: Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել «ՀՀ կա...
Ազգային ժողով էին այցելել Ագրարային համալսարանի ուսանողները
Մայիսի 22-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, որոնք ԱԺ նիստերի դահլիճում հետեւեցին նիստի ընթացքին: Բաց դասը վարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ար...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի դեսպանին
Մայիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորեց հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը : Կողմերը բարձր գնահատ...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Շառլ Ազնավուրի 90-ամյակի առթիվ
Հարգելի Շառլ Ազնավուր, Սիրելի Վարպետ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի` 90-ամյակի առթիվ: Տասնամյակներ շարունակ Դուք աշխարհին հիացնում եք եւ զարմացնում մեղեդու եւ բառի անկրկնելի համադրությամբ, Ձեր արվեստով մարդու մեջ` քաղաքացի, քաղաքացու մեջ` հայրենասեր, հայրենասերի մեջ` նվիրյալ դաս...