Մայիսի 23-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց երկու երկրների միջեւ ստեղծված փոխվստահության մակարդակն ու զարգացման հեռանկարները եւ հույս հայտնեց, որ առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու դեպքում միջպետական հարաբերություններում կարելի է արձանագրել էլ ավելի մեծ հաջողություններ: Միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման գործում նա կարեւորեց բարեկամական խմբերի ակտիվ շփումներն ու տարբեր ձեւաչափերով համատեղ քննարկումները:
Լատվիայի դեսպան Էլիտա Գավելեն ընդգծեց, որ Հայաստանը միշտ եղել ու մնում է Լատվիայի բարեկամ երկիրը: Հայաստանի հետ համագործակցությունը Լատվիան զարգացնում է ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում, եւ անկախ նրանից, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու որոշում է կայացրել, իրենք շարունակելու են ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հունաստանի դեսպանին
Մայիսի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությ...
Ծրագրային բյուջետավորման վերլուծական գործիքների կիրառման վերաբերյալ քննարկում ԱԺ հանձնաժողովում
Մայիսի 23-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ կազմակերպել էր մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման հայեցակարգի իրականացման շրջանակներում ծրագրային բյուջետավորման վերլուծական գործիքների կիրառմ...
ԱԺ մշտական հանձնաժողովի այցը Դիլիջան
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի հետ համատեղ մայիսի 23-ին կազմակերպել էր այց Դիլիջան: Այցի նպատակն էր մարզի համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, բնակիչների, տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների ու ոլորտի պատաս...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
«Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ Վերջին զանգի առթիվ: Այսօր վերջին անգամ է հնչում դպրոցական զանգը՝ ազդարարելով նոր կյանքի, նոր նվաճումների սկիզբը: Ուսումնառության շրջանում դպրոցը եւ ուսուցիչները ձեզ զինել են գիտելիքով ու անհրաժեշտ կենսափորձով, ձեր ծնողները՝ հավատով եւ հույսով, նախապատրաստե...