Տպել
15.05.2014
Շարունակվում են շնորհավորանքները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Գալուստ Սահակյանին շնորհավորական ուղերձներ են հղել Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Պավել Պաշկան, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Բունմեի Իբուկին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթը, Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ -Ղանիմը, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Կորմանը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն եւ Հանրապետության խորհրդի նախագահ Անատոլի Ռուբինովը, Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրին, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսը, Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Քանգ Չանգ-հին, Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն, Կանադայի Սենատի նախագահ Նոել Կինսելլան եւ Համայնքների պալատի նախագահ Անդրյու Շիրը, Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի նախագահ Կաբիբուլա Ջակուպովը, Լատվիայի Հանրապետության Սայեմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինան, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մոհամեդ Լարբի Ուլդ Խելիֆան, Կուբայի ԱԺ նախագահ Էստեբան Լասո Էրնանդեսը: