Տպել
01.06.2014
Հունիսի 1-ը՝ բաց դռների օր Ազգային ժողովում
1 / 21

Շարունակելով ձեւավորված բարի ավանդույթը՝ հունիսի 1-ին կրկին բացվեցին Ազգային ժողովի այգու դռները: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ազգային ժողովի տարածքում կազմակերպվել էր ուրախ եւ հետաքրքիր միջոցառումների շարք փոքրիկների համար:

Տոնը համեմված էր սիրված մուլտհերոսների կերպարներով, հեքիաթային գնացքով եւ բազմաթիվ խաղային ատրակցիոններով, երեխաներին համար ցուցադրվեցին դրվագներ տիկնիկային տարբեր ներկայացումներից:

Տեղի ունեցավ տոնական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան հայկական էստրադայի սիրված երգիչ-երգչուհիները:


01.06.2014
ՀՀ ԱԺ նախագահը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի: Զբոսայգում տիրող մթնոլորտն առավել աշխուժացավ, երբ փոքրիկներին շնորհավորելու եկավ խորհրդարանի ղեկավարը: Գալուստ Սահակյանն իր ներդրումն ունեցավ նաեւ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության ամենամյա ակցիային, որ...

01.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
«Սիրելի երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երկրի եւ ժողովրդի ապագայի կենսունակությունը պայմանավորված է նաեւ երեխաների, նրանց իրավունքների հանդեպ հասարակության  եւ պետության այսօրվա վերաբերմունքով, դրանց պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլեր...