Տպել
19.06.2004
Հանդիպում խորհրդարանում

Հունիսի 19-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովին մասնակցած ԼՂՀ խորհրդարանի պատվիրակությանը` ԼՂՀ ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի գլխավորութամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նախնական արդյունքները, նշվեց, որ շատ կարեւոր է վեհաժողովում ստեղծված հանձնաժողովների հետագա արդյունավետ աշխատանքը, կարեւորվեց ԼՂՀ պատվիրակության անդամների մասնակցությունը վեհաժողովի այս ու հետագա աշխատանքներին: Քննարկվեցին նաեւ երկու խորհրդարանների համագործակցության խնդիրներ: