13.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԼՂՀ
Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Հովհաննես Սահակյանը, Արմեն Ռուստամյանը, Կարինե Աճեմյանը, Նաիրա Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը, կմեկնի ԼՂՀ, որտեղ կանցկացվի ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը ընդլայնված կազմով: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
ԱԺ մշտական հանձնաժողովի աշխատանքային այցը Մարալիկ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի հետ համատեղ հունիսի 13-ին աշխատանքային այցով մեկնել էր Մարալիկ: Այցի նպատակն էր ուսումնասիրել մանկատան շրջանավարտներին տրված բնակարանների վիճակը: Հանձնաժողովի ա...
Քննարկումներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Հունիսի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները քննարկումներ անցկացրին «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպա...