Տպել
04.07.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Հուլիսի 4-ին ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ ՀՀ Ազգային ժողովին աջակցման ծրագրի օժանդակությամբ կայացավ հանդիպում առողջապահական, սոցիալական, երեխաների իրավունքների պաշտպանության, հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Վահան Բաբայանը նշեց, որ հանդիպման նպատակն է լսել տարբեր ոլորտներում առկա խնդիրները եւ օրենսդրական լուծում պահանջող հիմնահարցերի մասին բարձրաձայնել խորհրդարանում: Նա կարեւորեց խորհրդարան-քաղաքացիական հասարակություն կապը եւ հավաստիացրեց, որ նման հանդիպումները շարունակական են լինելու:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անդրադարձան սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում իշխանության ապակենտրոնացմանը, մանկատների շրջանավարտների հետագա ճակատագրին, խնամակալության ու որդեգրության հիմնահարցերին, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարավետ եւ մատչելի պայմանների ստեղծմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը, ՀԿ-ների ֆինանսավորմանը, բարձրացրին հանրության տարբեր շերտերին վերաբերող խնդիրներ  եւ առաջարկներ ներկայացրին:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...