Տպել
04.07.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Հուլիսի 4-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը հանդիպեց Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուի հետ:

Կողմերը քննարկեցին համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ալեքսանդր Արզումանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ ուրվագծեց հնարավոր միջխորհրդարանական համագործակցությունը ռումինական կողմի հետ՝ կարեւորելով երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության զարգացումը եւ բարեկամական խմբերի միջեւ հարաբերությունների առավել սերտացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին եւս: