28.06.2004
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը պաշտոնական այցով կմեկնի Բուլղարիայի Հանրապետություն
Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Օգնյան Գերջիկովի հրավերով հունիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սոֆիա:
Բուլղարիայում նախատեսվում են հանդիպումներ նախագահ Գեորգի Պրվանովի, վարչապետ Սիմեոն Սաքս-Կոբուրգ-Գոտտայի, Ժողովրդական ժողովի նախագահ Օգնյան Գերջիկովի, խորհրդարանի արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Վենկո Ալեքսանդրովի, ԵԽԽՎ նախագահի տեղակալ Յունալ Լյութֆիի, հայ համայնքի անդամների հետ:
Այցի շրջանակներում պատվիրակությունը կմեկնի նաեւ Պլովդիվ, որտեղ կստորագրվի համագործակցության համաձայնագիր Պլովդիվի եւ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի միջեւ: