Տպել
01.09.2014
Գիտելիքի օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Երեւանի դպրոցներ
1 / 8

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Քվանտ» վարժարան ուղեկցեց թոռնուհուն, ով առաջին անգամ դպրոց էր գնում:

Օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահն այցելեց նաեւ Երեւանի համար 185 հիմնական դպրոց: Նշենք, որ ԱԺ նախագահը երկար տարիներ եղել է այս դպրոցի հիմնադիր տնօրենը:

Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հուզմունքով եւ առանձնահատուկ ջերմությամբ դիմավորեցին իրենց նախկին տնօրենին: Տոնական միջոցառման ընթացքում առաջին դասարանցիները հանդես եկան բանաստեղծական եւ երաժշտական կատարումներով:

Ողջունելով մանկավարժներին եւ դպրոցականներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ նոր ուսումնական տարին իր հետ բերում է նոր ծրագրեր, նոր մտորումներ եւ նոր երազանքներ: Նա նշեց, որ չնայած խնդիրներին՝ պետությունը կարեւորում է գիտելիքն ու կրթությունը եւ ապագա սերնդի ներկայացուցիչների համար ջանք ու եռանդ չի խնայում այս հարցում: Պարոն Սահակյանի խոսքով՝ հայ ծնողները եւս, գնահատելով կրթության եւ դպրոցի դերը իրենց երեխաների կյանքում, ձգտում են լավագույն պայմաններ ստեղծել կրթվելու համար: ԱԺ նախագահը նշեց, որ հաջորդ տարի դպրոցի անձնակազմի համար հոբելյանական տարի է լինելու, քանի որ դպրոցի հիմնադրման 30-ամյակն է:

ՀՀ ԱԺ նախագահը լուսանկարվեց առաջին դասարանցիների հետ, որից հետո շրջեց դասասենյակներով: Նշենք, որ ԱԺ նախագահը դպրոց դատարկաձեռն չէր գնացել. երեխաները օրվա առթիվ նվերներ ստացան:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...