Սեպտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ աշխարհի տարբեր պետություններից համաժողովի ժամանած սփյուռքահայեր:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ նախապես շնորհավորեց Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ համայն հայությունը միավորվել է մեկ գաղափարի շուրջ՝ դատապարտել հայության դեմ կատարված ոճրագործությունը, հասնել ցեղասպանության ճանաչմանը մարդկության կողմից, քանի որ ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, այլեւ միջազգային հանրության:
ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ 2015 թվականին Երեւանում Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին կմասնակցեն ոչ միայն հայեր, այլեւ Հայոց ցեղասպանությունը դատապարտող օտարազգիներ: Մտքերի փոխանակության ընթացքում խորհրդարանականնները եւ համաժողովի մասնակիցները զրուցեցին եւ բարեմաղթանքներ հղեցին միմյանց: Այնուհետեւ հյուրերը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ պատգամավորների հետ շրջեցին խորհրդարանում, լուսանկարվեցին ԱԺ նիստերի դահլիճում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր, ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում: Խորհրդանշական է, որ մեր հանդիպումը ձեզ՝ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցներիդ հետ, տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի նախօրյակին: Ուստի եւ թույլ տվեք նա...
Հանդիպում խորհրդարանում
Սեպտեմբերի 19-ին Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը եւ խմբի անդամները հանդիպեցին Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի հետ: Հանդիպման ընթացքում կարեւորվեց միջխորհրդարանական կապերի ընդլայնումը եւ փոխադարձ այցեր կազմակերպելու անհրաժեշտությունը՝ որպե...
Պարգեւատրում Ազգային ժողովում
Սեպտեմբերի 19-ին Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ՀՀ ԱԺ աշխատակազմի 28 աշխատակիցների պարգեւատրեց ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով: Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով պարգեւատրվ...
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 22-ին` ժամը 16.00-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որի քննարկման թեման է՝ «Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարներ»: Նիստին կմասնակցեն ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցո...