Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պետության կայացման ու հզորացման, գրագետ հասարակության ձեւավորման գործում կարեւորել է կրթական համակարգի, մասնավորապես դպրոցի եւ բանակի դերը: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում կարեւորել է կրթության դերը եւ ակնածանքով է վերաբերվել դպրոցին ու ուսուցչին: Պարոն Սահակյանը, անդրադառնալով կրթական համակարգի խնդիրներին, նշել է, որ վերջին տարիներին դպրոցի բազմաթիվ խնդիրներ են լուծում ստացել թե Երեւանում, թե մարզերում:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը եւ միության անդամները ԱԺ նախագահի հետ զրույցում ներկայացրել են միության անցած ուղին, ծրագրերն ու խնդիրները, անդրադարձել են ոլորտում առկա բացթողումներին ու հիմնախնդիրներին:
Քննարկվել են այլ հարցեր եւս:
Ընտրվել են Երիտասարդական խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները
Սեպտեմբերի 30-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նիստերը, եւ ընտրվել են հանձնաժողովների նախագահներ: Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախա...
Խորհրդարանի արտահերթ նիստը չի կայացել
ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Արտահերթ նիստում ժամը 18.30-ի դրությամբ գրանցվել էր 37 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված երեք ժամվա ընթացքում եւս ...
Հանդիպում Ազգային ժողովում
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 30-ին հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեի եւ Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յուրիս Պոիկանսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոս Ար...
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18.30-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ 2014 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18.30-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է հայազգի Իսաբել Դինգիզյանին` Շվեդիայի Ռիկսդագի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
«Հարգելի տիկին Դինգիզյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Գործընկերների կողմից ցուցաբերված վստահությունը լավագույն գնահատականն է տարիների Ձեր բեղուն գործունեության եւ շվեդական հասարակության առջեւ ծառացած մի շարք խնդիրներում Ձեր ցուցաբեր...
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին ՀՀ Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկո...
Գրքի շնորհանդես Ազգային ժողովում
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում» գրքույկի շնորհանդեսը, որը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հետ համատեղ նախաձեռնել էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: ՀՀ ԱԺ ֆինա...
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Պատգամավորները շարունակել են քննարկել 2014 թ. հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության մ...
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13.30-ին, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճին հարակից նախասրահում տեղի կունենա «Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում» ձեռնարկի շն...