Տպել
30.09.2014
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը` քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Պատգամավորները շարունակել են քննարկել 2014 թ. հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը:

Գլխադասային` ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Վահրամ Բաղդասարյանի, Արաիկ Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Մարգարիտ Եսայանի, Թեւան Պողոսյանի, Մնացական Մնացականյանի եւ Ստեփան Մարգարյանի հեղինակած ,Տեղական տուրքերի եւ վճարների մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե օրինագիծը: Հիմնական զեկուցող, օրինագծի համահեղինակ Արաիկ Հովհաննիսյանը նշել է, որ գործող օրենքում առկա է որոշակի անհարթություն, երբ տվյալ համայնքում տուրքի կամ վճարի միասնական դրույքաչափ սահմանելիս, ավագանին չի կարողանում տարբերակում մտցնել համայնքի` բիզնեսի համար առավել շահութաբեր եւ ոչ այնքան շահութաբեր տարածքների միջեւ: Ուստի հեղինակներն առաջարկում են սահմանել, որ համայնքի տարածքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում` տարբեր հարկերի, տուրքերի եւ վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ:

Փոփոխությունների վերաբերյալ ՀՀ կառավարության կարծիքը եղել է դրական:

Եզրափակիչ ելույթում Արաիկ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկումների համար: Նա անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը քննարկելու եւ առավել ընդունելի լուծումներ գտնելու պատրաստակամություն հայտնել:

Պատգամավորները նաեւ քննարկել են Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թ. գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը ներկայացրել է խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

2013 թվականին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը շարունակել է հեռուստահաղորդումների արտադրության եւ հեռարձակման իր առաքելությունը, պատրաստել եւ օրական 24 ժամ հեռարձակել է հեռուստահաղորդումներ «Առաջին» եւ արբանյակային ալիքներով: 2013 թվականի ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ սահմանված պահանջներին համապատասխան պատրաստել եւ հեռարձակել է թեմատիկ տարբեր ուղղություններով հաղորդումներ` նպատակ ունենալով առավելագույնս բավարարել հանրության տարբեր շերտերի եւ սոցիալական խմբերի հեռուստատեսային պահանջմունքները եւ ապահովել տեղեկացված լինելու նրանց սահմանադրական իրավունքը: Ըստ զեկուցողի` կարճ ժամանակահատվածում փոխվել է ոչ միայն եթերի քաղաքականությունը, այլեւ ներկայացվել են մեկ տասնյակից ավելի նոր հաղորդումներ: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ սկսվել է հեռուստաընկերության տեխնիկայի փոփոխության եւ թվային նոր տեխնիկայի ձեռքբերման գործընթացը: Հիմնանորոգվել են մի շարք վթարային շենքեր եւ շինություններ, կառուցվել են նոր տաղավարներ:

2013 թ. ընթացքում «Առաջին» ալիքի եթերով հեռարձակվել են 8,733.9 ժամ, իսկ արբանյակային ալիքի եթերով` 8,733.7 ժամ ընդհանուր ծավալներով հեռուստահաղորդումներ:

Խորհրդարանը երկրորդ նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 104.2 հոդվածի համաձայն քննարկել է ընդդիմադիր խմբակցության կողմից արտահերթ համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են «ՀԱԿ» խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Հրանտ Բագրատյանը: Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրել է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ առաջարկելու պատճառն այն է, որ օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքին, ուստի հեղինակներն առաջարկում են բարեփոխել օրենքը՝ վերացնելով հակասությունները: Նշենք, որ հեղինակները խնդրահարույց են համարում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի բոլոր այն հոդվածներն ու դրույթները, որոնք նախատեսում են զինված ուժերի օգտագործում արտակարգ դրության ժամանակ: Խնդրահարույց է համարվել նաեւ արտակարգ դրության ժամանակ պարետային ժամի կանոնների խախտումը, որն օրենքով դասվել է վարչական իրավախախտումների թվին, որի համար սահմանված է վարչական տուգանք: Մինչդեռ, ինչպես նշում են նախագծի հեղինակները, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով պարետային ժամի կանոնները խախտելու համար վարչական տուգանքի փոխարեն ձերբակալում է նախատեսվում:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է հանձնաժողովում եւ չի ստացել դրական եզրակացություն: Նա նկատել է, որ օրենքների սահմանադրականության հարցը կարող է վճռել բացառապես ՀՀ Սահմանադրական դատարանը՝ օրենքով նախատեսված կարգով:

Նախագծի վերաբերյալ դրական չէր նաեւ ՀՀ կառավարության կարծիքը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթ են ունեցել պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Թեւան Պողոսյանը, Կորյուն Նահապետյանը, Խոսրով Հարությունյանը, Հովհաննես Մարգարյանը եւ Սամվել Ֆարմանյանը, ովքեր կարծում էին, որ հարցը պետք է քննարկվի եւ իր լուծումն ստանա իրավական դաշտում՝ ՀՀ Սահմանադրական դատարանում:

Եզրափակիչ ելույթներում զեկուցողներն անդրադարձել են պատգամավորների մտահոգություններին եւ առաջարկներին:

Այնուհետեւ ՀՀ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին: Հանրային հեռուստառադիոընկերության 2013 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկումը կշարունակվի ԱԺ հոկտեմբերի 1-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:



14.05.2024
Մարիամ Պողոսյանն այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Մարիամ Պողոսյանը մայիսի 14-ին hամայնքային հերթական այցի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ: Պատգամավորը  հանդիպել է  Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպր...

14.05.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ...

14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...