Տպել
07.10.2014
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Հոկտեմբերի 7-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպել է «Զեյթուն» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին՝ Էլինար Վարդանյանը կարեւորել է կազմակերպության գործունեությունը՝ նշելով, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության խոցելի խավն են, եւ նրանց խնդիրները մշտապես պետք է լինեն պետության ու հանրության ուշադրության կենտրոնում: Նա նշել է, որ հանձնաժողովը խորհրդակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, եւ նրանց առաջարկները հաշվի է առնում օրենսդրական աշխատանքում:

ՀԿ ներկայացուցիչները բարձրացրել են հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական խնդիրների լուծմանը, մասնագիտական կրթության ապահովմանը, նրանց ծնողների զբաղվածությանը, անգործունակ ճանաչված եւ մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կազմակերպմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծի դրույթներին, հանդես եկել ոլորտի կանոնակարգմանն ուղղված բազմաթիվ առաջարկներով:

Էլինար Վարդանյանը հանդիպման ավարտին նշել է, որ հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում հետամուտ կլինի բարձրացված խնդիրների լուծմանը, կներկայացնի առաջարկներ, որոնք միտված կլինեն ոլորտի օրենսդրության բարեփոխմանը:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...