Տպել
07.10.2014
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

ՀԿ գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ներկայացրել է կազմակերպության կողմից մշակված Ժողովրդավարության եւ մարդու իրավունքի կրթության հայեցակարգի նախագիծը՝ նշելով, որ ծրագիրը եռափուլ է եւ ֆինանսավորվում է ՄԱԿ-ի կողմից: Նա ընդգծել է, որ կազմակերպությունն ակնկալում է հանձնաժողովի անդամների առաջարկները՝ ներկայացվող հայեցակարգը բարելավելու համար: Խմբի անդամները պարոն Դավթյանի հետ քննարկել են նաեւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում հնարավոր փոփոխությունները: 

Օրենսդրական օրակարգի քննարկման օրեր աշխատանքային խմբի անդամ Սերոբ Խաչատրյանը, կարեւորելով ժողովրդավարական միջավայրի ստեղծումը դպրոցներում, նշել է, որ այդ միջավայրում լիովին կբացահայտվեն աշակերտների ունակություններն ու կարողությունները:

Պարոն Դավթյանը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դպրոցի օրինակը, որտեղ բավականին արդյունավետ է գործում ժողովրդավարական կառավարման մոդելը:

Արտակ Դավթյանը ՀԿ ներկայացուցիչներին առաջարկել է համագործակցել իր ղեկավարած հանձնաժողովի փորձագետների հետ եւ առաջիկայում օրենսդրական առաջարկությունների փաթեթ ներկայացնել:


13.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ: ...