Տպել
09.10.2014
Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 3

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Էլենի Թեոխարուսն ու պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։

Եվրախորհրդարանը 1915 թվ. Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է դեռեւս 1987 թվականին։

Պատվիրակության ղեկավարը, նշելով, որ ամեն անգամ ցեղասպանության հուշահամալիր այցելելիս ծանր ապրումներ է ունենում, կարծիք է հայտնել, որ Թուրքիան ի վերջո ներողություն կխնդրի ոճրագործության համար եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Էլենի Թեոխարուսը նշել է, որ Եվրախորհրդարանում ինքը աշխատում է այդ ուղղությամբ եւ հավելել է, որ իր երկրում՝ Կիպրոսում, որն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կա հզոր հայկական համայնք, որը նույնպես նախատեսում է կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Էլենի Թեոխարուսը նաեւ նշել է, որ իր ցավակցությունն է հայտնում եւ հարգանքի տուրքը մատուցում զոհվածներին, փրկվածներին եւ բոլոր նրանց, ովքեր կառուցում են նոր, ժողովրդավարական Հայաստան։

Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...