Տպել
09.10.2014
ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի նախագահ Մաքսատ Սաբիրովն ու հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
1 / 3

ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի նախագահ, Ղրղզստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Մաքսատ Սաբիրովն ու հանձնաժողովի անդամները հոկտեմբերի 9-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հյուրերը ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։

Մաքսատ Սաբիրովը, նշելով, որ առաջին անգամ է այցելում Երեւան եւ անչափ տպավորված է, ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկու ժողովուրդների լուծելիք խնդիրն է։ Նա վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդը միշտ վառ կպահի անմեղ զոհերի հիշատակը։

ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ բյուջետային հանձնաժողովի նախագահն ու անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել են Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին։


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...