Տպել
10.10.2014
Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եռաբլուր պանթեոն
1 / 4

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին այցելել է Եռաբլուր պանթեոն։

Եվրախորհրդարանի պատգամավորն ու պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Արցախի հերոսամարտի ժամանակ իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկների հիշատակին։

Նրանք ծաղիկներ են դրել Հայաստանի եւ Արցախի պատմության հերոսական էջերը կերտած եւ հանուն հայրենիքի անմահացած՝ Մոնթե Մելքոնյանի, Սոսե մայրիկի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին եւ Զոհված ազատամարտիկների հուշակոթողին։

Էլենի Թեոխարուսը ճանաչել է ազատամարտիկներից շատերին։ «Նրանք ոչ միայն Հայաստանի եւ Արցախի, այլ նաեւ իմ անձնական հերոսներն են,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորն ու հավելել՝ «Նրանք իրենց կյանքը զոհաբերեցին ողջ մարդկության համար՝ ազատագրելով Արցախը։ Եվ ես ցանկանում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դարեր շարունակ լինի ազատ ու անկախ»։