Տպել
10.10.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության վեհաժողովին

2014թ. հոկտեմբերի 12-16-ը Ժնեւում տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովը, որին կմասնակցի ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:

Կազմակերպության անդամ երկրների խորհրդարանները ներկայացրել են նաեւ հրատապ հարցեր: 131-րդ վեհաժողովի ընթացքում ընտրվելու է կազմակերպության նոր նախագահը, ում պաշտոնավարման ժամկետը երեք տարի է:

Վեհաժողովին զուգահեռ իր նիստերն է գումարելու Խորհրդարանների գլխավոր քարտուղարների միությունը, որին մասնակցելու է ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...