Տպել
13.10.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ արձանագրության նպատակն է նպաստել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի պետությունների զինված ուժերի անհատական գործընկերությանը՝ հաշվի առնելով վերոնշյալ ծրագրին մասնակցող պետությունների տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական շտաբների եւ շտաբների անձնակազմի կարգավիճակը սահմանելու եւ կարգավորելու անհրաժեշտությունը:

Պատգամավորները նաեւ քննարկել են 2014 թվականի մարտի 10-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիան, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա նշել է, որ կոնվենցիայի նպատակն է կարգավորել եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու հետ կապված հարաբերությունները եւ դրանով պայմանավորված՝ նվազեցնել միջազգային առեւտրի եւ ներդրումների վրա եկամտային եւ գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը, ինչպես նաեւ ստեղծել կանխատեսելի եւ կայուն հարկային դաշտ: Կոնվենցիայով նաեւ սահմանվում են պայմանավորվող պետությունների ռեզիդենտ հանդիսացող անձանց՝ հարկման ենթակա գույքը եւ եկամուտների տեսակները:

Քննարկված միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Նիստի ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հանձնաժողովի անդամներին տեղեկություններ է հաղորդել պատվիրակության գործունեության վերաբերյալ:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...