Տպել
15.10.2014
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մասնակցել է Եվրոպական խորհրդարանում կազմակերպված գրքի շնորհանդեսի

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մասնակցել է Եվրոպական խորհրդարանի շենքում կազմակերպված Աննա Աստվածատրյան Թուրքոտի «Nowhere, a Story of Exile» գրքի շնորհանդեսին` նվիրված Բաքվում ծնված եւ այնուհետեւ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված հայատյաց քաղաքականության պայմաններում հեղինակի ապրած կյանքին:

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Եվրախորհրդարանի պատգամավորներ եւ այլք:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...