Հոկտեմբերի 16-ին եւ 17-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան միջազգային սեմինար եւ խորհրդարանական լսումներ՝ «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով: Միջազգային սեմինարը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում: Խորհրդարանական լսումները տեղի կունենան հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԱԺ 334 սրահում:
Կից` միջազգային
սեմինարի
եւ խորհրդարանական
լսումների
օրակարգերը: