Տպել
13.10.2014
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության վեհաժողովին
1 / 1

2014թ. հոկտեմբերի 12-16-ը Ժնեւում տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Կարինե Աճեմյանը:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի նախագահի հետ, ապա Հունաստանի խորհրդարանի անդամ Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ: Առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ Կիպրոսի, Ավստրալիայի, Լիբանանի եւ այլ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ:



16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...