«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
Խորհրդանշական է, որ այս տարի Հայ մամուլի օրը համընկնում է հայ առաջին պարբերականի` «Ազդարարի» հիմնադրման 220-ամյակի հետ, ինչը ենթադրում է լավագույն ավանդույթների շարունակում, սակայն, միաժամանակ, նշանակում է ժամանակի մշտարթուն զգացողություն եւ այդ զգացողության ճշմարտացի վավերագրում այսօրվա ու վաղվա սերունդների, պատմության համար: Բնական է, որ ի տարբերություն «Ազդարարի» ժամանակների՝ մամուլն այսօր ոչ միայն մարդկանց լուսավորելու միջոց է, այլեւ նրանց առաջնորդող, գաղափարներ մատուցող եւ դրանք իրականացնող` ձեւավորելով եւ տեղեկատվական տարածք, եւ աշխարհայացք, եւ, իհարկե, հասարակական կարծիք:
ԶԼՄ-ները երբեք անտարբեր տարեգիրներ չեն եղել` մշտապես գտնվելով իրադարձությունների կենտրոնում, լավագույնս զգալով հասարակական տրամադրությունները, արձանագրելով, արտահայտելով եւ գնահատելով դրանք: Այսօր անկասելի արագությամբ, երբեմն առարկություն չհանդուրժող ոճով մեր կյանք ներխուժող երեւույթներն ու գործընթացները զանգվածային լրատվամիջոցներին ավելի բարդ ու նոր, սակայն դրանց հետ մեկտեղ` նաեւ բոլոր ժամանակներում առկա խնդիրներ են առաջադրում: ԶԼՄ-ի ու լրագրողի վարպետությունից, պարկեշտությունից ու պատասխանատվության զգացումից է մեծապես կախված, թե ինչպես հասարակությունը կարձագանքի դրանց, ինչպիսի լուծումներ կառաջարկի ու կակնկալի պետությունից ու հենց ինքն իրենից: Մյուս կողմից, մամուլի ու լրատվամիջոցների գործունեության համար պետության ստեղծած միջավայրով ու մթնոլորտով են պայմանավորված հենց իր` պետության եւ հասարակության զարգացումն ու ապագան: Հայաստանյան լրատվական դաշտն այսօր աչքի է ընկնում հասարակական տրամադրությունների հանդեպ ակտիվ ու աչալուրջ վերաբերմունքով, հասարակության շահերից բխող հարցեր բարձրացնելու եւ դրանց պատասխանները գտնելու բնական ձգտումով` ողջամտորեն օգտագործելով խոսքի ազատության ու տարաբեւեռ կարծիքների արտահայտման բարենպաստ միջավայրի լայն հնարավորությունները, առաջարկելով ազատ քննարկումների ու վերլուծությունների ընդարձակ տարածք:
Եւս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ստեղծագործական եռանդ եւ նոր մտահղացումներ, լավատեսություն եւ բարեկեցություն: Թող որ ԶԼՄ-ների ներկայիս քանակական բազմազանության մեջ մշտապես գերակայող լինեն մասնագիտական ու բարոյական բարձր նորմերը, արժանապատվությունն ու հավատարմությունը ճշմարիտ խոսքին»:
Հայ պատգամավորները Ժնեւում մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը Ժնեւում հոկտեմբերի 16-ին մասնակցել են Միջխորհրդարանական միության նախագահի ընտրություններին: Նախագահի պաշտոնում ընտրվել է Բանգլադեշի Ժողովրդ...
«Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինար
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Անի պլազա» հյուրանոցում տեղի է ունեցել «Պաշտպանության ոլորտի բյուջեի պլանավորումը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինար, որին մասնակցել են ԱԺ պատգամավորն...
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կլոդ Հեշի հետ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-շվեյց...