Տպել
17.10.2014
Արտակ Զաքարյանի հանդիպումը Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոլանդաս Պակսասի հետ
1 / 1

Հոկտեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հանդիպում  է ունեցել  «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի անդամ Ռոլանդաս Պակսասի հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նախատեսված աշխատանքները, ինչպես նաեւ 2015թ. մարտի 16-20-ը Հայաստանում «Եվրանեսթ»  խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված հարցեր: 
 Կողմերն անդրադարձել են նաեւ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցությանը`  կարեւորելով ԵՄ-ի հետ հնարավոր բոլոր ոլորտներում համագործակցելու ՀՀ-ի պատրաստակամությունը: 
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատգամավոր Ռոլանդաս Պակսասին հրավիրել է Հայաստան` մասնակցելու 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: 
  
  
  
  
  
  
  
  
  
  
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...