ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 20-ին հյուրընկալել է Աշոցք համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
ԱԺ նախագահն աշակերտներին ներկայացրել է Ազգային ժողովի աշխատանքները եւ նշել, որ կայացած պետություն ունենալու համար անհրաժեշտ է ունենալ գործուն օրենսդիր մարմին:
Խորհրդարանի ղեկավարը հանդիպման ժամանակ նշել է, որ թեեւ Հայաստանի սահմանամերձ համայնքներում շարունակում են հնչել կրակոցներ, այնուամենայնիվ, այդ համայնքներում բնակչությունը շարունակում է աշխատել ու սովորել, ցուցաբերել կրթական բարձր արդյունքներ:
Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ պետության կարեւոր խնդիրներից է` գալիք սերունդներին ժառանգություն թողնել խաղաղ երկիր, որի գրավականներից է նաեւ ուսումնատենչ ու գրագետ երիտասարդությունը:
ԱԺ նախագահը պատասխանել է դպրոցականների բարձրացրած բազմաբնույթ հարցերին:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` երկրի կարեւորագույն կառույցներից մեկում իրենց հետաքրքրող հարցերը բարձաձայնելու հնարավորության համար:
Հանդիպումն ավարտվել է ԱԺ նախագահի հետ լուսանկարվելով: