Տպել
24.10.2014
Ուսումնական ռեսուրս կենտրոնի բացում Ազգային ժողովում
1 / 3

Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի ուսումնական ռեսուրս կենտրոնի բացումը: Նշենք, որ ուսումնական կենտրոնը ստեղծվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ աշխատակազմի, ԱՄՆ ՄԶԳ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներ: ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը կարեւորել է ուսումնական կենտրոնի ստեղծումն Ազգային ժողովում՝ հույս հայտնելով, որ կենտրոնը շուտով կդառնա բովանդակալից եւ հետաքրքիր քննարկումների, բանավեճերի եւ սեմինարների անցկացման վայր: ԱԺ աշխատակազմի ղեկավարը հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի: Այնուհետեւ նորաբաց կենտրոնում կայացել է առաջին սեմինարը՝ «Սահմանադրական բարեփոխումներ» թեմայով: Հրայր Թովմասյանը հանգամանալից ներկայացրել է սահմանդրական փոփոխությունների հայեցակարգը՝ կարեւորելով հանրության տեղեկացվածության խնդիրը: Նա նշել է, որ երկրի սահմանդրությունը պետք է լիարժեք ապահովի պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղիները: