Այսօր 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարելիցն է: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ են դրել ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ իր համար 1999 թվականին խորհրդարանում տեղի ունեցած ողբերգությունը երբեք անցյալ չի դառնում, հակառակը՝ այդ վիշտը մշտապես իր հետ է: ԱԺ նախագահը նշել է, որ ոճրագործության զոհերը մեծ գաղափարներ եւ նպատակներ ունեին, որոնց իրագործման հարցում պատասխանատու է համարում նաեւ իրեն:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այնուհետեւ եղել են Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում եւ Եռաբլուր պանթեոնում, հարգել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած ՀՀ ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հիշատակը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին
Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել հայ հոգեւոր մշակույթի ճանաչմանն ուղղված նրա գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահ...
Խորհրդարանական լսումներ ԱԺ մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի ...
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵՄ խորհրդատվական խմբի շրջանակներում Հայաստան այցելած ԵՄ փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այս տարիների ընթացքում ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությանը եւ նախանշել ԵՄ...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 28-ին` ժամը 12.00-ին, ԱԺ 330 սենյակում տեղի կունենան ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները` «Մշտական հանձնաժողովների դերը օրենսդրական գործընթացում. միջազգային փորձ» թեմայով: ...