Տպել
29.10.2014
Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի ութերորդ նիստը Ազգային ժողովում
1 / 2

Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել հայ-ռուսական խորհրդարանական ակումբի՝ «Հայաստան.աշխարհաքաղաքական հարաբերություններ» թեմայով ութերորդ նիստը:

Նիստին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, փորձագետներ եւ տեղեկատվության միջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման հյուրն էր քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի առաջին եւ երկրորդ կազմի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Միհրանյանը: Նա ողջունել է հայ-ռուսական ակումբի գործունեությունը, որը, ըստ քաղաքագետի, կնպաստի հայ-ռուսական մշակութային, քաղաքական հարաբերությունների զարգացմանը: Անդրանիկ Միհրանյանն անդրադարձել է աշխարհում ընթացող քաղաքական գործընթացներին եւ թեժ կետերում տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ աշխարհն ապրում է շրջադարձային մի փուլ, եւ միջազգային իրավիճակը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այնքան լարված չի եղել, որքան այսօր է: Նա հիմնականում անդրադարձել է Լիբիայում, Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ համատեքստում քաղաքագետն անդրադարձել է նաեւ կովկասյան տարածաշրջանային հարցերին:

Քննարկման ընթացքում քաղաքագետ Միհրանյանը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին:


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...

15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...