Տպել
29.10.2014
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնած դիսկուսիոն ծրագրի մասնակիցների հետ: Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալու Հայաստանի արդի քաղաքական հիմնական ուղղություններին:

Ողջունելով երիտասարդներին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հասարակական եւս մեկ հարթակ ստեղծելու եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր քննարկելու: Հանձնաժողովի նախագահը երիտասարդներին ներկայացրել է Ազգային ժողովի հիմնական գործառույթները, անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության առանձնահատկություններին:

Այնուհետեւ ծավալվել է ջերմ եւ անկաշկանդ զրույց: Երիտասարդներին հետաքրքրող հարցերը հիմնականում վերաբերել են Հայաստանի ինտեգրման գործընթացներին, մասնավորապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը եւ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ժողովրդավարության զարգացմանը:

Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականությունից՝ պարոն Զաքարյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ Հայաստանը շարունակելու է իրականացնել հավասարակշռված եւ բազմավեկտոր քաղաքականություն:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...