Տպել
14.07.2004
Հանդիպում խորհրդարանում

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Վուլֆ Բարթելսին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը, նշելով հայ- գերմանական միջպետական հարաբերությունների զարգացման մեջ դեսպանի ներդրումը, հաջողություններ մաղթեց նոր աշխատանքում:

Պարոն Բարթելսը, անդրադառնալով իր աշխատանքային գործունեության ընթացքում Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներին, կարեւորեց տնտեսական զարգացումը եւ նշեց, որ ԳԴՀ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին: Նա կարեւորեց ժողովրդավարության զարգացումը Հայաստանում եւ եվրաինտեգրման քաղաքականության հաջողությունները, ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումը: Նշվեց նաեւ ընդդիմության օրինաստեղծ գործունեության վերադարձի կարեւորությունը: Պարոն Բարթելսը հավաստիացրեց, որնոր դեսպանը եւս կշարունակի ԳԴՀ-Հայաստան միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման աջակցել:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: