Տպել
13.07.2004
«Գործարար աշխարհը պետք է հոգատար եւ ուշադիր լինի մշակույթի հանդեպ»

Հուլիսի 13-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ եւ «Կիլիկիա» գարեջրի գործարան: Այցերի նպատակն էր ծանոթանալ մշակութային օջախի հոգսերին, նաեւ նպաստել, որպեսզի գործարար աշխարհը ավելի հոգատար եւ ուշադիր լինի մշակույթի նկատմամբ:

Ազգային պատկերասրահում խորհրդարանի նախագահը դիտեց հայկական, հունական, իտալական, ռուսական, գեղանկարչության եւ դեկորատիվ-կիրառական արվեստի` առաջին անգամ ներկայացվող ցուցանմուշները: ԱԺ նախագահը նաեւ հանդիպեց պատկերասրահի աշխատակիցների հետ. իրենց խոսքով` նրանք «առաջին անգամ ստացանբարձրաստիճան պաշտոնյային իրենց հուզող հարցերը ներկայացնելու հնարավորություն»:

Թանգարանը վերաբացվել է մայիսին` Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգվելուց հետո: Ինչպես նշեց պատկերասրահի տնօր են Փարավոն Միրզոյանը, չնայած իրականացված շինարարական աշխատանքներին,լուծված չեն օդափոխման համակարգի եւ ջեռուցման խնդիրները: Նա տեղեկացրեց, որ վերջին երկու տարիների ընթացքում պատկերասրահի նախաձեռնությամբ տպագրվել են 15 գրքեր, օրացույցներ: Աշխատակիցների կարծիքով, պետք է վերանայվի պատկերասրահի կարգավիճակի հարցը` դարձնելով պատկերասրահը գիտահետազոտական ինստիտուտ: Կոլեկտիվի անդամները ԱԺ նախագահին դժգոհեցին իրենց աշխատավարձների ցածր դրույքաչափերից:Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոստացավ աջակցել բարձրացված խնդիրների լուծմանը: Հրատարակչական աշխատանքների համար նա առաջարկեց ներկայացնել համապատասխան ծրագրեր, իսկ աշխատավարձերի հարցին հատուկ ուշադրություն կդարձվի 2005-ի բյուջետային քննարկումների ժամանակ: Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ կա բարերար, որը պատրաստ է լուծելու նաեւջեռուցման խնդիրն երը:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելեց «Կիլիկիա» գարեջրի գործարան: Հայաստանյան շուկայում առաջատար տեղ է զբաղեցնում գործարանի արտադրած գարեջրի, լիմոնադի եւ հյութերի տեսականին: Գործարանը ունի միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկական միջոցներ, տարեցտարի ավելանում են արտադրության եւ արտահանման ծավալները:Ներկայումս գործարանում աշխատում է530 մարդ: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ «Կիլիկիա» գործարանը Հայաստանի տնտեսության մեջ ունի հաստատուն տեղ եւ շատ կարեւոր է, որ իր նպաստը բերի նաեւ մշակույթի զարգացմանը:

Այցի ավարտին Աժ նախագահը պատասխանեցլրագրողների հարցերին:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ ընդդիմություն-իշխանություն հարաբերությունների ներկա փուլը:

-Ներքաղաքական իրավիճակը, կարծում եմ, բավականին հանգիստ է: Ընդդիմության հետ երկխոսությունը կվերսկսենք ամառվանից հետո: Արդեն ընդդիմության որոշ գործիչների հետ զրույցներ են եղել: Պետք է փորձենք համատեղ ջանքերով այնպես անել, որ սեպտեմբերից 131 պատգամավորներն էլ լիարժեք մասնակցեն օրինաստեղծ աշխատանքին: Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր չեն ցանկանա վերադառնալ լիարժեքօրինաստեղծ գործունեության, բայց կփորձենք հասնել այն բանին, որ բոլորը վերադառնան խորհրդարան:

-ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը գրություն է ուղարկել բոլոր ընդդիմադիր պատգամավորներին նշելով, որ անհարգելի են համարվում նրանց բացակայությունները, եւ հավաստի լուրեր կան, որ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերին կառավարությունում կարդինալ փոփոխություններ են լինելու:Ձեր կարծիքը:

- Մենք պետք է ընդունենք այն իրողությունը, որ ոչ ոք իր տեղում հավերժ չի մնալու: Կադրային փոփոխությունները միշտ էլ հնարավոր են` ելնելով այս կամ այն բնագավառում տիրող իրավիճակից: Շատ հաճախ այդ խոսակցությունները արհեստականեն, անձնավորված, ուղղված առանձին գործիչների դեմ, որը ես ճիշտ չեմ համարում: Ինչ վերաբերում է Ռաֆիկ Պետրոսյանի ուղարկած գրությանը, ապա խոսքը վերաբերում է բոլոր բացակայածպատգամավորներին տեղյակ պահելուն:Ինչպես միշտ, այս տարի էլ, ըստ ԱԺ կանոնակարգի, հերթական նստաշրջանից առաջ ուղարկվում է գրություն` տեղեկացնելու բացակայությունների մասին: Հանձնաժողովը կարող է բացակայությունները համարել անհարգելի, եթե սահմանված ժամկետում չեն ներկայացվել համապատասխան փաստաթղթեր եւ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ: Իսկ հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտեմբերին` նստաշրջանից անմիջապես առաջ:

- Ընդդիմությունը հայտարարել է, որ չի պատրաստվում որեւէ փաստաթուղթ ներկայացնել եւ բանակցել կոալիցիայի հետիրենց բացակայությունները հարգելի համարելու համար: Ի՞նչ է լինելու հետո:

-Պատերազմ հայտարարելու քաղաքականությունը ընդունելի չէ: Մենք պետք է գտնենք փոխադարձ ընդունելի լուծումներ: Նույնիսկ համաշխարհային պատերազմերը ավարտվում են երկխոսությամբ: Իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը նույնպես պիտի լուծվի երկխոսության ճանապարհով: Բայց ասեմ, որ ժողովուրդը ոգեւորված չէ այդ բոյկոտով: Մարզային իմ այցերը ցույց են տալիս, որ մարդիկ պահանջում են, որպեսզի խորհրդարանում բոլորն աշխատեն: Պետք է նաեւ ընդդիմադիր ճամբարի գործիչները ընդունեն եւ հասկանան, որ խորհրդարանը օրինաստեղծ գործունեության վայր է, եւ իրենք իրենց հայտարարություններով մեծապես կարող են նպաստել, որ այդ մարմինը ավելի լիարժեք գործի: Հարց եմ տալիս ձեզ. այն «Ընտրական օրենսգիրքը», որը կընդունվի առանց ընդդիմության, մի՞թե կարող է ավելի լավը լինել, քան այն, որը կընդունվի ընդդիմության մասնակցությամբ: Ես կարծում եմ, որընդդիմության մասնակցությունը օրինաստեղծ գործընթացին կնպաստի ավելի թրծված օրենքներ ընդունելուն: Պետք է գտնել լուծումներ եւ ես նորից կնախաձեռնեմ հանդիպումներ ընդդիմադիրքաղաքական գործիչների հետ, որպեսզի լուծենք այս խնդիրները:

-ՀՀ նախագահը միացել է ԱՊՀ երկրների որոշ նախագահների հայտարարությանը` ԵԱՀԿ-ի գործունեության վերաբերյալ, որը գնահատվեց որպես դեմարշ ընդդեմ Եվրոպայի: Իսկ դուք հայտարարում եք, թե բոլոր ճանապարհները տանում են դեպի Եվրոպա: Ինչո՞վ է պայմանավորված այդ հակասությունը:

-Հակասություն չկա: Հայաստանը որդեգրել է Եվրոպական ինտեգրման ճանապարհը: Իհարկե, այդ ճանապարհին կան բազմաթիվ արգելքներ, դժվարություններ, փշոտ ճանապարհ է նաեւ, եւ այդ ճանապարհը մենք պետք է հաղթահարենք: Ինչ վերաբերում է այդ հայտարարությանը, խոսքը ընդհանրապես ԵԱՀԿ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին չէ: Խոսքը առանձին կնճռոտ խնդիրների շուրջ առկա որոշ տարաձայնությունների մասին է: Բնականաբար, յուրաքանչյուր երկիր իր սեփական տեսակետ պետք է ներկայացնի, որովհետեւ մենք ազգ ենք, պետականություն ունենք, ինքնիշխան երկիր ենք եւ մեր դիրքորոշումները պետք է կարողանանք հստակ արտահայտել այն վիճահարույց խնդիրների շուրջ, որոնք կան: Դա ամենեւին չի նշանակում, որ մենք շեղվում ենք որդեգրած ճանապարհից:Չպետք է մոռանանք, որ մենք գտնվում ենք անցումային շրջանումեւ ոչ բոլոր քաղաքական ուժերն են շահագրգիռ գնալ այս ճանապարհով:

ԱՊՀ երկրներն ունեն զարգացման իրենց փիլիսոփայությունը եւ այդ երկրներում գործում են խաղի կանոններ, որոնց Հայաստանը, որպես անդամակցող երկիր պետք է իր մասնակցությունը բերի: Բնականաբար ԱՊՀ-ի եւ Եվրոպական կառույցների ինտեգրման գործընթացում նույնպես կան բազմաթիվ խնդիրներ` եւ որպես առանձին պետություններ, եւ որպես գլոբալ միավորներ:

-ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը պատրաստվում է վերահսկել նաեւ բուհերի ընդունելության քննությունները, այնպես, ինչպես վերահսկվեցին մեդալակիրները: ԱԺ Վերահսկիչ պալատը չի՞ պատրաստվում հանդես գալ նույնպիսի նախաձեռնությամբ:

-«Օրինաց երկիրը» անելու է ամեն ինչ, որպեսզի վերացվի «ընդունելության քննություն» հասկացությունը: Եվ դրան հասնելու համար շատ չի մնացել, ընդամենը մեկ տարի: Մենք հայտարարել եւ հայտարարում ենք, որ հասնելու ենք այն բանին, որ մեր երկրում վերանա պետպատվերը: Այսինքն` անվճար պետք է սովորեն խելացի երեխաները: Ում գլուխը լիքն է, նա էլ պետք օգտվի պետպատվերի հովանավորությունից, ոչ թե ունեւորների եւ պաշտոնյաների երեխաները պետք է դառնան պետպատվերով սովորողներ: Բուհական ընդունելության քննությունների կռիվ-ղալմաղալը կախված է երկու խնդրից` պետպատվեր եւ զինծառայություն: Եվ այդ արգելքները մենք պետք էաստիճանաբար վերացնենք: Սեպտեմբեր-հոկտեմբերին մենք կընդունենք «Բուհական եւ հետբուհական կրթության մասին» օրենքը: Կրթության համակարգում կլինի լուրջ ռեֆորմ, որը երեք ուղղություն է ենթադրելու: Սոցիալական գործոն` անվճար պետք է սովորեն զոհվածների ու սոցիալական ծանր վիճակում գտնվողերեխաները: Պետպատվերը միայն կուղղվի հեռավոր սահմանամերձ բնակավայրերի երեխաների կրթության ֆինանսավորմանը: Բոլոր երեխաները, ովքեր լավ են սովորում, սովորելու են անվճար: Ես քաղաքական հայտարարություն եմ անում. ովքերշահագրգռված չեն այս ռեֆորմի կայացմամբ, նրանք շահագրգռված են բուհական համակարգում կոռուպցիայի զարգացման համար: Դրա դեմ մենք պայքարելու ենք: Բնականաբար այդ պայքարը շատերի գրպաններին է կպչելու, բայց այդ պայքարը մենք տանելու ենք մինչեւ վերջ: Ռեֆորմը պետք է իրականացնել,եւ հնարավորությունտալ խելացիներին` սովորելու անվճար. այնպես ինչպես աշխարհի զարգացածերկրներում:Մենք կողմնակից ենքվերահսկողությանը: Մենք առաջարկելու ենք որպեսզի ընդունելության քննությունները լինեն բաց թե լրատվամիջոցնրի, թե ծնողների համար:

-Հնարավո՞ր է, որ այս եւ մի քանի ուրիշ հարցեր եւս իրար գումարվեն եւ առիթ դառնան կոալիցիայի պառակտմանը:

-Կոալիցիայի պառակտման մասին լուրերը չափազանցված են: Բայց չի կարելի բացառել, եթե կլինեն խիստ սկզբունքային տարաձայնություններ կուսակցությունների համար: Ոչ մեկն իր պաշտոնից կամ աթոռից կառչած չէ:Այս պահին չկան լուրջ տարաձայնություններ: Կան լուրջ խնդիրներ, լուրջ դժգոհություններ, բայց դրանք բոլորն էլ հաղթահարելի են, եւ մենք այսօր քննարկումների միջոցով դրանք կարողացել ենք հաղթահարել:


13.07.2004
ԱՄՆ-ի դեսպանը խորհրդարանում
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյին` իր դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հաջողություններ մաղթեց նրան` նոր աշխատանքում եւ նշեց, որ պարոն Օրդուեյի պաշտոնավարության ընթացքում հա...