Տպել
11.11.2014
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 3

Նոյեմբերի 11-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հյուրընկալել է Գյումրու Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 8 դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին: Ողջունելով հյուրերին` պարոն Դավթյանն աշակերտներին ներկայացրել է խորհրդարանի գործունեությունը, կառուցվածքը, ԱԺ 12 մշտական հանձնաժողովների աշխատանքն ու գործառույթները:

Հանձնաժողովի նախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Դպրոցականները պատգամավորին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են ուսումնական ծրագրերին, ՀՀ կրթական համակարգում հնարավոր բարեփոխումներին, ժամանակակից տեխնոլոգիաներին, մասնավոր բուհերի գործունեությանը, օրենսդրական նախաձեռնություններին, բնապահպանությանը եւ այլ խնդիրներին:

Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանն աշակերտներին խորհուրդ է տվել լավ սովորել եւ պետության համար լինել որակյալ մասնագետներ:


11.11.2014
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Նոյեմբերի 11-ին խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհված 7 քաղաքացիների հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցությունն է հա...